
Հայկական Վերածնունդը սատարում է Մերժիր Սերժին շարժումը (ARM)
Այս օրերին բազմաթիվ սփյուռքահայեր նույնպես հետևում են Հայաստանի իրադարձություններին և միանշանակ սատարում են ժողովրդի խաղաղ հանրահավաքներն ու երթերը: Միանգամայն պարզ է, որ կեղծիքներով իրականացված սահմանադրական փոփոխությունների նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանության 3-րդ ժամկետ տալը: Թե Հայաստանի ներսում և թե սփյուռքում գերակշռող մեծամասնությունը դեմ է, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել որպես վարչապետ և անընդունելի է համարում Հայաստանում ասիական միանձնյա իշխանության տարբերակը: