Փարիզում հարգանքի տուրք տեղի ունեցավ « հաց բերող » Արթուր Սարգսյանին, Հայաստանի իշխանությունների կողմից իր սպանության առաջին տարելիցի կապակցությամբ: (ARM)

Կիրակի՝ 2018 թվականի մարտի 18ին, Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպության  եւ Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեի աջակցությամբ, Փարիզի հայկական եկեղեցում նշվեց հոգեհանգստի արարողություն ի հիշատակ Հայաստանում խղճի բանտարկյալ Արթուր Սարգսյանի՝, ով իր կյանքը վտանգի տակ դրնելով ՝ 2016 թվականի հուլիսի 26-ին հաց բերեց «Սասնա ծռերին» (Սասունի ապստամբներին):

 

Արարողությունից հետո՝ սառը եղանակին, լուռ երթ տեղի ունեցավ դեպի Փարիզում գտնվող Կոմիտասի հուշարձան, որտեղ Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպության պատասխանատուները ծաղկեպսակ դրեցին, մոմեր վառեցին եւ երգ երգեցին ի  փառք Սասնա Ծռերին:

 

Ճառով հանդես եկավ Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպության խոսնակ՝ Շանթ Ոսկերիտչյանն, նշելով, որ ցանկացել են հարգանքի տուրք մատուցել մի մարդու, ով ծառայել է Ղարաբաղյան ազատագրման պատերազմին եւ վիրավորվել պատերազմի ժամանակ, մարդու, ով հաց բերեց իր զինակից եղբայրներին, ում վրա ռեժիմի ոստիկանությունը կրակ բացեցին, մարդու, ով անօրինական բանտարկվեց, չնայած այն հանգամանքին, որ առողջական վիճակն անհամատեղելի էր ազատազրկման հետ (ըստ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի) եւ մի  մարդուն, ում ռեժիմը դիտավորյալ մահվան ենթարկեց: