Արմեն Սարգսյանին նախագահ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը հերթական խաղն է խաղում․ Շանթ Ոսկերչյան (ARM)

«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9-ին, 10-ին և 11-ին պատրաստվում է անցկացնել հանրահավաքներ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության: Երևանում հանրահավաքը տեղի կունենա մարտի 10-ին, ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում:

«Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի կառույցի ղեկավար Շանթ Ոսկերչյանից հետաքրքրվեցինք, թե բացի հանրահավաքներից ուրիշ ի՞նչ քայլեր են պատրաստվում անել ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարարտադրության։

«Սփյուռքի «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը, ինչպես եւ տարբեր անհատականություններ, որ դրսում ապրելով, խելամիտ են ու ազատատենչ, վաղուց համագործակցում են Հայաստանի իրական ընդդիմության հետ: Բնականաբար, մեր համագործակցությունը շարունակվում է նաեւ այսօր, Հանուն Հայաստան Պետության ճակատի հետ: Նախատեոսում ենք ստեղծել, կամ ավելի ճիշտ՝ սկսել ենք աշխատել քաղաքական պլատֆորմ ստեղծելու մեր ծրագրերի վրա: Մենք դրսում կարող ենք քաղաքակիրթ աշխարհին ականջալուր անել, թե Հայաստանի մեջ քաղաքական ճահճացած իրականության հեղինակը՝ Սերժ Սարգսյանը, բոլորովին անվստահելի եւ բռնատիրական հավակնություններով մեկը լինելով, ըստ էության, վարկազրկում է մեր երկիրը: Իսկ Հայաստանն իր ազնվական ժողովրդի հետ միասին, արժանի է դառնալ ամուր պետություն: Մենք գործնական հանդիպումներ ենք ունենում քաղաքակիրթ երկրների գործիչների ու հիմնարկների հետ, առավելագույնս անաչառ ներկայացնելով Հայաստանի իրական կացությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Շանթ Ոսկերչյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ի կողմից մարտի 2-ին ՀՀ նախագահ ընտրվելը, Շանթ Ոսկերիչյանն արձագանքեց․ «Խեղկատակություն է, իհարկե: Երբ մի խումբ իշխանությունը ապօրինաբար նվաճում է եւ հետո սրան կամ նրան վարչապետ ու նախագահ է նշանակում, առնվազն ականատես ենք դառնում ծիծաղաշարժ մի ներկայացման; Ի՞նչ թեր կամ դեմ լինելու մասին է խոսքը: Ովքե՞ր են այդ «ընտրողները»:

Սա ի՞նչ ձեւականություն է: Հասկանալի՞ է, չէ՞, որ Սերժ Սարգսյանը հերթական խաղն է խաղում, Արմեն Սարգսյանին նախագահ է նշանակում որպեսզի հետո էլ ինքն իրեն վարչապես նշանակի»։