Մարտի 10 եւ 11-ին համահայկական հանրահավաքներ են տեղի ունենալու (ARM)

Մարտի 10 եւ 11-ին նախատեսվում են համահայկական հանրահավաքներ կազմակերպել։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան իվենթից։ Այնտեղ հայտարարություն է տարածված, որում մասնավորապես ասված է․

«Բռնապետական ռեժիմի վերարտադրությունը խոչընդոտելու և քաղբանտարկյալների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը դադարեցնելու պահանջով ՄԱՐՏԻ 10-11-ին նախատեսվում է համահայկական հանրահավաք: Երևանի Ազատության հրապարակում և եվրոպական մի շարք երկրներում նույն ժամին կբարձրացնենք մեր բողոքի ձայնը, կքննարկենք հետագա քայլերը: Մոբիլիզացում ապահովելու նպատակով բանակցություններ են ընթանալու երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի միջև: Այս կերպ մեր աջակցոթյունը կհայտնենք մեր քաղբանտարկյալներին եվ քաղհալածյալներին։ Հազարավոր տարիներ մեր նախնիների կերտած Հայաստանը, որ մենք ժաոանգել ենք պատմությունից, նսեմացվում է ռեժիմի ձեռքով, եւ մենք պետք է պաշտպանենք մեր արժանապատվությունը պարտավոր ենք մեր ապագայի ու մեր սերունդների աոջեվ»։