Պավլիկ Մանուկյանի անեկդոտը (ARM)

«Սասնա ծռերր 3»-ի գործով դատական նիստին, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը ելույթի իրավունք խնդրեց՝ նշելով, որ վերջին 20 տարում չկա մի բան, որ դժգոհություն չառաջացնի մարդկանց մոտ, ապա պատմեց մի անեկտոդ․ «Դատավարությունն ինձ շատ է հիշեցնում մի անեկդոտ։ Երկու ապարանցի խմած շախմատ են խաղում եւ խաղն ավարտվում է նրանով, որ շախմատի խաղատախտակի վրա չեբուրաշկան ինֆարկտից մեռնում ա․․․Դուք արտագաղթ եք համարում, ես՝ բռնագաղթ, դուք մեզ պետք է դատեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, մեզ որպես արդարության մարտիկներ պետք է այստեղ կանչեիք: Շախմատի վերջաբանը հույս չի ներշնչում, ձեր անձի դեմ, հարգելի դատավոր, ոչինչ չունեմ, բայց որ օրենքը չի գործում ի սկզբանե պարզ է:

Ես նույնիսկ չեմ դիմել, որ տեսակցությունները բացվեն, որովհետեւ ես տնից դուրս եմ եկել հաղթանակով հետ գալու, ոչ թե պարտված հայացքով: Ես պարտված հայացքով չեմ լինելու, իմ կինն ինձ պարտված չի տեսնելու: Ես կուզեի, որ ունենայինք մի դատավոր, որից իշխանությունները կվախենային, իսկ ժողովուրդը կհարգեր»։ Նշենք, որ գործից առանձնացված այս մասով ամբաստանյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը: Հիշեցնենք նաեւ, որ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

Աննա Պապիկյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am