Դաշնակցության մասին կան բազմաթիվ ու շատ տարբեր կարծիքներ: Իմ վերաբերմունքը հետևյալն է: (ARM)

 Դաշնակցությունը ունի հարուստ պատմություն, որտեղ եղել են և անուրանալի ազգային ներդրումներ, և բավականին ծանր սխալներ: Եվ դա ես ասում եմ ինձ բոլորվին չհամարելով պատմության գիտակ (իսկ պատմության գիտակները շատ ավելի վատ բաներ են ասում): Ես օրինակ Արամ Մանուկյանի նման մարդուն համարում եմ ազգային հերոս, անկախ նրա գործած սխալներից: Եվ այդպես էլի շատ պատմական հսկաների, որոնք եղել են դաշնակցական: Ինչևէ, վերադառնանք մեր օրերին: Այսօրվա դաշնակցության ղեկավարությունը տեսնելով, որ Սերժ Սարգսյանի ռեժիմին ընդդիմանալով ոչնչի չեն հասնում, որոշեցին դե ում է պետք անհույս ընդդիմադիր լինելը: Ավելի լավ է միանալ այդ ռեժիմին: Բա էլ ու՞ր մնաց հարյուրամյա պատմությունը ու իրենց փառապանծ վաստակը: Սա սովորական անսկզբունքայնություն ու էժանագին շուստրիություն էր, որին ներկայիս ղեկավարությունը գնաց միայն ու միայն լափամանից օգտվելու նպատակով, դրանով իսկ անպատվելով կուսակցության ողջ պատմությունը: Ավելին, Սերժը իր հագով սահմանադրություն կարեց անարգելով ժողովրդի կամքը և հիմնավորապես բռնաբարելով սահմանադրական կարգը: Եվ այդ գործում մի քանի կոճակ էլ դաշնակները իրենք կարեցին, միանգամայն գիտակցելով, ու հետո բերեցին սփյուռքի վրա վաճառեցին: (մի այդպիսի «հանդիսավոր» ժողովի էլ մի քանի ուղեղների լվացման չենթակվածներս ներկա գտնվեցինք Նյու Յորքում, փորձելով առարկել, և նրանք բնականաբար մեզ թույլ չտվեցին բանավիճել): Հիմա դաշնակները մեկ ուրիշ շուստրի խաղ են փորձում խաղալ: Ասում են մենք դեմ ենք հողեր հանձնելուն, Թուրքիայի հետ պրոտոկոլներին, ազգայնական են, անկախական ենք, սա ենք, նա ենք հարյուրամյա են… Բայց միևնույն ժամանակ մաս են կազմում այն նույն կառավարությանը, որը անընդհատ հայտարարում է, որ ազատագրված հողերը հանձնելու են, ստորագրել են պրոտոկոլները, երկիրը հանձնում են Պուտինին ու անվերջ թալանում են: Բայց չէ՞ որ այդպես չի լինում ու ձեր պրիմիտիվ խորամանկությանը միայն անուղեղները կարող են հավատալ: Պորտֆելներ վերցնելուց նաև դուք պատասխանատվություն եք ստանձնում ձեր մաֆիոզ ՀՀԿ պարտնյորների հետ միասին: Չի կարելի ունենալ իշխանություն բայց պատասխանատվությունից հրաժարվել: Ինչ վերաբերվում է շարքային դաշնկացականներին, որոնք հաճախակի վիրավորվում ու բռնկվում են, երբ նրանց երևակայական իդեալներից վերադարձնում ես դաժան իրականություն: Հարգելիներս, ձեր խնդիրը մեր հետ չէ, այլ ձեր –ատու ղեկավարության հետ: Մաքրեք նրանց և փրկեք ձեր կուսակցության պատիվը ու ապագա գոյության իրավունքը: Հարյուրամյա պատմությունը դա անցյալում է, ձեր կուսակցության ապագան նման անբարո ղեկավորության ձեռքում խիստ մշուշոտ է, իսկ ձեր լուռ համաձայնությունը ձեզ դարձնում է ոչ պակաս հանցագործ քան ձեր ղեկավարությունը: