
«Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում տարիների համագործակցության ընթացքում գրեթե 5 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել, որոնց մեծ մասն արդեն կատարվել է»,- Իսրայելի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք ակտիվորեն քննարկել ենք գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Մեկ թիվ կներկայացնեմ միայն. սպառազինության գնման վերաբերյալ պայմանագրերի ընդհանուր գումարը մոտենում է 5 միլիարդ դոլարի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հյուրընկալել են Բաքվում:
Հայաստանի Հանրային Ռադիո