Արթուր Սարգսյանը ձերբակալված է

«Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է եւ այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:

Այնտեղ են նաեւ ընթերականեր՝ քննչական գործողություններ կատարելու համար:

Արդեն կա ձերբակալման մասին որոշում եւ համապատասխան արձանագրություն: Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը «Հետք»-ի լրագրողին հայտնել է, որ ձերբակալման համար որպես հիմք նշվել է վարույթ իրականացնող մարմնի կանչով չներկայանալը, սակայն, միեւնույն ժամանակ, ըստ փաստաբանի, Արթուր Սարգսյանը վարույթ իրականացնող մարմնի կողմից որեւէ ծանուցագիր չի ստացել:

Փաստաբանը ենթադրում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է փոխարինվել կալանքով: Առայժմ նման որոշում չկա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15-ի սահմաններում Սարգսյանների բնակարան են այցելել  Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 9 աշխատակիցներ, որոնցից մեկն է համազգեստով եղել: