
Փետրվարի 7-ին Արցախում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին ԵԱՀԿ առաքելության կողմից դիտարկման առաքելության ավարտից հետո ադրբեջանական զինուժը հայկական դիրեքրի ուղղությամբ կրակել է Դ-44 տիպի հրանոթներից և տարբեր տրամաչափի ականանետներից։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
Ժամը 17։00-ից 18։50-նն ընկած ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից արկակոծել է ՊԲ արևելյան դիրքերը։ Հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր:
Ընդհանուր առմամբ հրանոթներից և ականանետերից արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից: ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը կորուստներ չունի։
Նման սադրանքերի շարունակականության դեպքում Պաշտպանության բանակն իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի: