
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե որ հիվանդանոցն են տեղափոխվել զինվորները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
source : Shamshyan.com