ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻՆ ԶՕՐԱԿՑՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

13511374_10154310302494650_1640737258_nՀակառակ Հայաստանի կառավարութեան հետ կոալիցիայ կազմած ՀՅԴ կուսակցութեան ղեկավարներից մէկի` Արմէն Ռոստոմեանի եւ արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանի զանազան կեղծ յայտարարութիւնների, թէ Հայաստանի մէջ չկան քաղաքական բանտարկեալներ, իրականում այսօր Հայաստանի մէջ գոյութիւն ունեն խղճի կալանաւորներ:

Երբ ձերբակալում են Հայաստանի լաւագոյն զաւակներին, երբ Ղարաբաղի պատերազմի վետերաններին մեղադրում են յանցագործութեան մէջ, այն դէպքում երբ այդ մարդիկ յանուն երկրի անվտանգութեան ու պաշտպանութեան իրենց թափած արեան համար պէտք է միայն յարգանքի արժանանային, ապա նշանակում է, որ ձերբակալում են ոչ միայն անհատականութիւնների: Այս ձերբակալութիւններն խորհրդանշում են ազատութեան դէմ Հայաստանի իշխանութիւնների ծրագրուած բռնաճնշումները… Ազատութեան ոգին լռեցնելու հայաստանեան իշխանութիւնների դաւադիր ծրագրերը: Իսկ ազատութեան ոգին լռեցնելով, ազատագրութեան համար ոտքի ելած անհատականութիւններին ձերբակալելով, իշխանութիւնները նուաստացնում են ամբողջ ժողովրդին, ոտնահարելով ու արհամարելով այդ նոյն ժողովրդի ազատութեան իրաւունքը: Դատապարտելով նրան հայրենազրկութեան: Այսպիսով նաեւ բացայայտւում է իշխանութիւնների արհամարնքը սեփական ժողովրդի, երկրի քաղաքացիների ու հասարակութեան հանդէպ:

Հայաստանի մէջ քաղաքական բանտարկեալներին զօրակցելը միայն առանձին ձերբակալուած մարդկանց պաշտպանել չէ, այլ նախ եւ առաջ սեփական երկրի մէջ ապրող մի ամբողջ ժողովրդի ազատ ու արժանապատուօրէն ապրելու իրաւունքը պաշտպանելու վճռականութիւն:

2016 թուականի Յունիս 20-ից ի վեր, երբ իշխանութիւնները ձերբակալեցին ու կալանեցին քաղաքական ընդդիմութեան գործիչներից մէկին՝ Ժիրայր Սեֆիլեանին, որ նաեւ «Հիմնադիր Խորհրդարանի» ու ընդդիմութեան ուժերն ընդգրկող «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումի առաջնորդներից մէկն է եւ Ղարաբաղի մեջ հայկական Շուշի քաղաքը 1992 թուականին ազատագրող Յատուկ գումարտակի հրամանատարն էր, Հայաստանի մեջ քաղաքական բանտարկեալների թիւը աւելացավ եւս մեկ խղճի կալանաւորով:

Ժիրայր Սեֆիլեանը բանտարկուեց, միանալով բոլոր նրանց որ արդէն մի քանի տարի ձերբակալուած են գոյութիւն ունեցող իշխանական ռեժիմի դէմ ընդվզելու պատճառով:

Այս ձերբակալութիւնը առիթ դարձավ, որպեսզի այսօր, 2016 թվականի չորեքշաբթի հունիս 22-ին, Փարիզում ստեղծվի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻՆ ԶՕՐԱԿՑՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ։ Արդ, նկատի ունենալով Ղարաբաղի սահմանային շրջաններին սպառնացող վտանգն ու Հայաստանի վաղուց անտի ծրագրուած հայաթափութիւնը, Հայաստանի մէջ քաղաքական Բանտարկեալներին Զօրակցող Պաշտպանության Կոմիտեն պահանջում է անհապաղ ազատել Հայաստանի մեջ ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ իր բողոքն արտահայտելու համար ֆրանսահայությանը հրավիրում է հանրահավաքի, որ տեղի կունենա.

2016 ԹՈւԱԿԱՆԻ ԿԻՐԱԿԻ ՅՈՒԼԻՍ 3-ԻՆ
ԺԱՄԸ 17.00-ԻՆ ՏՐՈՔԱԴԵՐՈՅԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՓԱՐԻԶ 16-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ
ՄԵԹՐՕ. ՏՐՈՔԱԴԵՐՕ (TROCADERO)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՑՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ, Փարիզի «Հայկական Վերածնունդ» կազմակերպություն

12 Rue de Versailles
92140 Clamart
Հեռ. +33781 25 45 98
Էլեկտորնային հասցեն. zartonk75@free.fr
www.armenianrenaissance.org/category/paris/ կամ www.renaissance-armenienne-paris.fr/