«ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ*

Ադրբեջանի կողմից հայերի ոչնչացման սպառնալիքի դիմաց ՄԱԿ-ը պետք է հաստատի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անջատման իրավունքը : 2016թ.-ի ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915-1916թթ. Երիտթուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին : Այսօրվա Թուրքիան կիրառում է սպառնացող ժխտողական քաղաքականություն հանցագործությունների և զանգվածային տեղահանությունների իրագործման իր պատասխանատվության հանդեպ՝ քաջատեղյակ լինելով իրականությանը : Մինչդեռ ճառը և մեթոդը չեն փոխվել : Թուրքիան շարունակում է իր՝ հայերի հանդեպ ատելությամբ լցված քաղաքականությունը՝ աջակցելով Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում, իսկ վարչապետ Դավութօղլուն խոստացել է ապոկալիպս հայերի համար : Ադրբեջանի հարձակողական և հանցավոր ռազմական քաղաքականությունը Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության նկատմամբ հետապնդում է նույն նպատակը՝ տարահանել հայերին այդ տարածաշրջանից : Այս հարձակումները, որոնց պատճառով զոհվել է մոտ հարյուր մարդ հայկական կողմից մի քանի օրվա ընթացքում (2016թ.-ի ապրիլի 2-ից 5-ը) ՝ ընդհանուր առմամբ արևմտյան գերտերությունների անտարբերության պատճառով, սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և կարող են հանգեցնել հակամարտության, որը դուրս կգա Կովկասի սահմաններից : Այս պատճառով է, որ «ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Կոլեկտիվը հորդորում է ՄԱԿ-ի Անվտանգության հիմնական անդամներին քննարկել հարցը և կիրառել էմբարգոն՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեպքում : Մենք դատապարտում ենք զենքի վաճառքը Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ուկրաինայի և Բելառուսի կողմից Ադրբեջանին և կոչ ենք անում ցույցեր անել այս երկրների Դեսպանատների դիմաց և Քե դ’Օրսեյում : 22 տարի ի վեր Ադրբեջանը մշակել է ատելությամբ լի անզուգական պաշտոնական ճառ ընդդեմ հայերի, որի նպատակն է ոչնչացնել մյուսին : Շարքային մարդասպանները հայտարարվել են ազգային հերոսներ, ինչպես օրինակ սպա Սաֆարովը, ով 2004 թ.-ին կացնով սպանեց մի հայ սպայի քնած ժամանակ՝ Հունգարիայում ՆԱՏՕ-ի բազայի կողմից կազմակերպված զինվորական վերապատրաստման ընթացքում : Իլհամ Ալիևի ռեժիմի հակառակորդները և մարդու իրավունքների պաշտպանները բոլորը մեղադրվել են ինչ-ինչ պատճառներով հայերին աջակցելու համար : Ադրբեջանի կողմից այլայլված և անդամահատված հայ զինվորականների մարմինները վկայում են այդ ատելութամբ և ոճրագործությամբ լի միտումի մասին : Ավելին, Ադրբեջանը հանդիսանում է Հայոց ցեղասպանությունը ժխտող խմբերի՝ իրենց ատելության քաղաքականության գործիքի, հիմնական ֆինանսավորողը աշխարհում.: Արդյո՞ք իսկապես կարող ենք պատկերացնել, որ Ղարաբաղը հետ վերադառնա Ադրբեջանին՝ վարչակազմի նմանատիպ պայմաններում : Նրա գոյությունը որպես էթնիկ խումբ վտանգված կլինի : Սա բավարար պայման է, որը կարդարացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդրադարձը հարցին և Արդարադատության միջազգային դատարան խորհրդատվական կարծիք ներկայացնելուն՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի Հանրապետությունից անջատման հարցի շուրջ : Մենք միևնույն ժամանակ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը գործելու ազգային միասնականության համար : Այս գործողությունը պետք է հրահրի ժողովրդավարության վերադարձը, քաղբանտարյալների ազատ արձակումը, սփյուռքահայերին մուտքի արտոնագրեր տրամադրելու խթանումը, 10 մլրդ դոլարի վերադարձը, որը որոշ օլիգարխների և հայ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինաբար տեղափոխվել է օֆշորային գոտի 2004-2013թթ. ընթացքում : Այդ փողը պատկանում է հայերին և պետք է ծառայեր Հայաստանի անվտանգության ապահովմանը : Արտաքին սպառնալիքի դեպքում ազգային միասնականությունը անհրաժեշտ է ավելի քան երբևէ : Փարիզ, 22 ապրիլի, 2016թ.

(*) Ինքնավար Ղարաբաղի համար Կոլեկտիվը մի խումբ է, որը ստեղծվել է պայմանավորված իրավիճակի հրատապությունով և համախմբում է Ֆրանսյիայի հայկական սփյուռքի անհատներին և կազմակերպությունները : Այն բաց է բոլորի համար: Ցանկացած հարցի համար դիմեք Փարիզի « Հայկական Վերածնունդ »-ին :
Tél : + 33 7 81 25 45 98
zartonk75@free.fr

Home


http://www.renaissance-armenienne-paris.fr/